ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԱՇՈՂ ԵՎ ՋՐԱՇԵՆ

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

#Արի_գրադարան

#Լավ_լուր

Շնորհակալություն ենք հայտնում Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանին՝ գրադարանների դերը կարևորելու համար, և տեղեկացնում, որ արդեն նշված երկու բնակավայրերում էլ բացվել և գործում են գրադարանները:

📖 Սիրով հրավիրում ենք գրադարաններ՝ ձեր ներդրումն ունենալու համայնքների զարգացման աշխատանքներին, մասնակիցը դառնալու կրթամշակութային միջոցառումների կազմակերպմանը:

📖 Համագործակցության առաջարկ ենք անում այդ բնակավայրերի դպրոցներին: Հատկապես ակնկալում ենք երիտասարդների աջակցությունը՝ գրադարանների հավաքածուների համալրման, նվիրատվությունների անցկացման, ընթերցանությունը խթանող միջոցառումների կազմակերպման աշխատանքներում:

📖 Ձեր առաջարկությունները կօգնեն մեզ է՛լ ավելի աշխուժացնել այդ համայնքների մշակութային կյանքը: Մենք պատրաստ ենք նորարարական լուծումներով կազմակերպել գրադարանների աշխատանքը, մեթոդական օգնություն ցուցաբերել գրադարաններին ընթացիկ աշխատանքներում, նպաստել գրադարանավարների մասնագիտական կարողությունների բարելավմանը, նրանց փոխանցել ընթերցանության կազմակերպման, նոր ընթերցողներ ներգրավելու մեր փորձն ու հմտությունները, ինչպես նաև թիրախային խմբերի հետ ընթերցանության խթանմանն ուղղված մեթոդների ու հմտությունների կիրառումը:

📖 Լավագույն համագործակցության արդյունքները համայնքներում կապահովեն պատանիների և երիտասարդների, այդ թվում դժվար կացության մեջ հայտնված երեխաների շարունակական կրթությունը, մշակութային ծրագրերում նրանց ներգրավվածությունը և կնպաստեն համայնքային կարծիքի ձևավորմանը:

📚Գրադարանները իրենց համայնքներում կատարում են բազմաբնույթ դերեր, ոչ միայն ռեսուրսներ են տրամադրում ընթերցողներին, այլ ուսուցման վայրեր են, նորարարության համար ունեն պարարտ հող, նրանցում հավաքվում են ստեղծագործող մարդիկ:

📚 Գրադարանի կոչն է՝ հաճախ այցելել գրադարան… և մենք կունենանք կրթված, զարգացած քաղաքացիական հասարակություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով