ՍՈՒՐԵՆ_ՄՈՒՐԱԴՅԱՆ_92

«Սուրեն Մուրադյանը տասնամյակներ շարունակ բանաստեղծություններ, պոեմներ, շուտասելուկներ ու հանելուկներ է գրում մանուկների համար, անընդհատ հանդիպում ու շփվում է նրանց հետ դպրոցներում, գրադարաններում ու ամառային ճամբարներում, և երևի դրա համար էլ նրա հասակակիցները բոլորը փոխվում են, մեծանում, նույնիսկ ծերանում, իսկ նա միշտ նույն Սուրենն է մնում, նույն ժպտադեմ պատանին»:

Գևորգ Էմին

Սուրեն Մուրադյանը Թումանյանի հայրենակիցն էր, Լոռվա աշխարհի նվիրյալը։ Նա մի առիթով գրել է. «Որտեղ էլ եղել եմ, ինչպիսի նոր վայրերով ու պատկերներով էլ հրապուրվել եմ, իմ ոգևորության, կարոտի և գեղեցկության չափանիշը, բանաստեղծական խտացված կերպարը եղել է իմ ծննդավայրը,իմ Լոռին, իմ Ակներ գյուղը»։ Միշտ ոգևորությամբ էր պատմում հայրենի Ակներ գյուղի մասին՝ ասելով, որ իր ոգին միշտ այնտեղ է. ձգտում էր հնարավորության դեպքում լինել հայրենի գյուղում, քայլել մանկության արահետներով:

Նրա ստեղծագործությունները մեծ սիրով կարդում են բոլորը՝ թե փոքրերը և թե մեծերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով