ԼԱՎ ԼՈՒՐ

Բացվում են գրադարաններ 🥳🥳🥳

Ուրախ ենք տեղեկացնելու, որ շուտով կբացվեն Սպիտակ համայնքի Ջրաշեն, Արևաշող, Շիրակամուտ և Մեծ Պարնի բնակավայրերի գրադարանները📚📚📚:

Ընթացքի մեջ են այդ բնակավայրերի նախկինում գործած գրադարանների ֆոնդերի ուսումնասիրման, վիճակագրական տվյալների ճշգրտման և գնահատման աշխատանքները:

Գրադարանները բացվում են հաշվի առնելով, որ նրանք իրենց համայնքներում կատարելու են բազմաբնույթ դերեր՝ ոչ միայն ռեսուրս են տրամադրելու ընթերցողներին, այլև ուսուցման վայրեր են համարվելու կրթության համակարգի համար՝ ունենալով անփոխարինելի դերակատարում, նորարության համար՝ պարարտ հող, նրանցում համախմբվելու են ստեղծագործ մարդիկ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով