<<Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր՝ Հայաստանի մարզերում՚>>

20.12.2020թ

<<Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր՝ Հայաստանի մարզերում՚>> ծրագրի շրջանակներում Սպիտակի քաղաքային գրադարանը <<ԻԲԲԻ Արմենւա>> մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր առցանց հանդիպում գրադարանի կրտսեր տարիքի ընթերցողների և ժամանակակից մանկապատանեկան գրողների հետ: Ժամանակակից մանկագիր Էդգար Թաթիկյանը երեխաներին է ներկայացրել իր հեղինակած <<Ձնեմարդը>> հեքիաթը, իսկ Աննա Ասլանյանը <<Գագիկը ընկել է իր երազների գիրկը >> հեքիաթը: Հանդիպում-քննարկումն անցել է ջերմ, հետաքրքիր և անմիջական մթնոլորտում: Հեղինակները պատասխանել են երեխաների բազմաթիվ հարցերին, լսել նրանց տպավորությունները և կարծիքները: Հատկապես ակտիվ էին Ան. Շիրակացու անվան թիվ 8-րդ դպրոցի աշակերտները(դասղեկ՝ Վ. Թումանյան):

[Best_Wordpress_Gallery id=”8″ gal_title=”All images”]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով