Գրադարանից օգտվելու կարգ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

1.1. Գրադարանն աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00-ն:

1.2. Գրադարանային հավաքածուից օգտվելն անվճար է:

1.3. Գրադարանային հավաքածուից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք անկախ սեռից, ռասսայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

1.4. Գրադարանից օգտվելու կարգը խախտելու դեպքում ընթերցողը զգուշացվում է, իսկ կրկնվելու դեպքում զրկվում է գրադարանից օգտվելու հնարավորությունից:

2. ԸՆԹԵՐՑՈՂԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

2.1. Գրադարանում գրանցվելու համար յուրաքանչյուր ընթերցողի համար բացվում է գրանցման քարտ, որում նշվում են ընթերցողի տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոս, անձնագրի սերիա և այլ տեղեկություններ):

3. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Գրքերի և այլ տպագիր նյութերի օգտագործման ժամկետը սահմանում է գրադարանավարը` ելնելով գրքի պահանջարկից, չգերազանցելով 10-օրյա ժամկետը:

3.2. 10-օրյա ժամկետը կարող է երկարացվել ևս 10 օրով կամ մերժվել՝ հաշվի առնելով տվյալ գրքի պահանջարկը:

3.3. Մեկ ընթերցողին դուրս տրված գրականության քանակը չպետք է գերազանցի երկու միավորը:

3.4. Հազվագյուտ, հնատիպ և արժեքավոր հրատարակությունները, մեկ օրինակից գրքերը, բառարանները, հանրագիտարանները, տեղեկատու հրատարակությունները, միջգրադարանային բաժնույթով ստացված գրքերը ընթերցողներին տրվում են միայն ընթերցասրահում ընթերցելու համար:

3.5. Գրադարանի ընթերցասրահում և գրապահոցում պահվող գրքերից և այլ տպագիր նյութերից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում: Գրականությունը ընթերցասրահից և գրապահոցից դուրս չի տրվում:

3.7. Նշված ժամանակահատվածում գիրքը չվերադարձնելու դեպքում ընթերցողը ծանուցվում է գրքի վերադարձման մասին ծանուցման հնարավոր որևէ միջոցով:


4. ԸՆԹԵՐՑՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ


4.1. Գրադարանից օգտվողն իրավունք ունի օգտվելու գրադարանի հավաքածուից՝ սույն կարգին համապատասխան (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).


5. ԸՆԹԵՐՑՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է

5.1. Գրադարանի ծառայություններից օգտվողը պարտավոր է պահպանել գրադարանից օգտվելու կարգը:

5.2. Յուրաքանչյուր ընթերցող պատասխանատվություն է կրում վերցրած գրքերը և այլ տպագիր միջոցները խնամքով պահպանելու և բարվոք վիճակում, ժամանակին գրադարանին վերադարձնելու համար: Ընթերցողները պարտավոր են գրադարանի հավաքածուին և (կամ) այլ գույքին վնաս պատճառելու դեպքում վերականգնել վնասած հավաքածուն և (կամ) այլ գույքը կամ փոխհատուցել դրանց շուկայական արժեքի չափով: