ՀԱՄՈ_ՍԱՀՅԱՆ_110
Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը: Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց շաբաթվա նպատակը, կարգախոսը, խոսեց գրադարանի դերի և նշանակության մասին:
Շաբաթը մեկնարկվեց Համո Սահյանի ծննդյան 110_ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթով, որը կրում էր «Հույզերի, ապրումների աշխարհ» խորագիրը (միջոցառման պատասխանատու՝ գրադարանավար Տաթևիկ Ասլանյան): Միջոցառումը կազմակերպված էր բարձր տարիքի ընթերցողների մասնակցությամբ: Ամբողջ ընթացքում Գոհարը, Լյուդմիլան, Միլենան, Աննան, Անին, Դիանան, Զվարթը, Մարգարիտան, Նարեն իրենց ասմունքով և կատարումներով ներկայացրեցին Սահյանին և նրա ստեղծագործությունները:
Ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, գրադարանի ընթերցողներ, ընթերցասերներ:
Լեփ լեցուն դահլիճում թևածում էր սահյանական շունչը: Շնորհակալական խոսքով հանդես եկան ուսուցչուհիներ Ս. Հակոբյանը, Գ. Բարսեղյանը:
Միջոցառումն ավարտվեց Համո Սահյանի պատգամներով, որոնք գալիս են դարերի խորքից, բայց չեն կորցնում իրենց կենսունակությունն ու արդիականությունը:
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/434498114_1897139020747067_8143546115140992162_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/435716355_1897138204080482_6083796640514577951_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/436393012_1897138377413798_2000520654068298216_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/436402138_1897152870745682_8776145714790501196_n-1.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/436405698_1897138137413822_715975611860739748_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/436470464_1897138664080436_4163149363047987217_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/436485851_1897138594080443_7295919526656415589_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/436610758_1897138790747090_1844613475961406707_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/436814856_1897138457413790_4171350812453518990_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/436816364_1897138857413750_8484251472688513809_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/436935297_1897138047413831_6659966764517808249_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437111291_1897138977413738_4812065791209782727_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437116010_1897138727413763_1897624978101268729_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437134323_1897140624080240_4866424964886817192_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437152320_1897137897413846_5695032697778100903_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437718797_1897140484080254_4130277550509377429_n.jpg)