ԳՐԱԴԱՐԱՆԸ _ՄԱՆՈՒԿՆԵՐԻ_ԿՈՂՔԻՆ

Ապրիլի 2_ը նշվում է որպես մանկական գրքերի միջազգային օր: Այս օրն է ծնվել դանիացի գրող, մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենը:

👫Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի ընթացքում գրադարանը հյուրընկալել է Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի ավագ խմբի սաներին (դաստիարակ՝ Ելենա Խաչատրյան): Երեխաների համար ընթերցեցինք Անդերսենի հեքիաթներից: Նրանք արտասանեցին, երգեցին, հիանալի ժամանակ անցկացրեցին:

📚Շատ կարևոր է երեխաների մեջ դեռ մանկուց սերմանել սերը գրքի հանդեպ։ Գիրքը մեր մտերիմ ընկերն է։ Չէ՞ որ երեխաները գրքի միջոցով են սկսում սովորել տառերը, ուսումնասիրում են մայրենի լեզուն… Գիրքը օգնում է գտնել շատ հարցերի պատասխաններ։ Երեխաների համար շատ կարևոր է մանկական գրականությունը: Փորձում ենք գրադարանի հավաքածուն անընդհատ համալրել նորատիպ մանկական գրականությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով