ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ

Արտագնա միջոցառում

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:

Այսօր այդ առիթով «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի կոլեկտիվը եղավ Սպիտակի խնամքի տանը: Գրադարանը մի քանի տարի է համագործակցում է «Խնամքի տան» հետ(տնօրեն՝ Վահագ Մաժինյան): Նրանց շահառուներից մի քանիսը նաև գրադարանի ընթերցողներ են և մշտապես մասնակցում են գրադարանի կազմակերպած միջոցառումներին: Օրվա նշումը նպատակ ուներ նպաստել հաշմանդամության խնդիրների ըմբռնմանը և աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, արժանապատվության, բարեկեցության համար:

Մենք փորձեցինք այդ յուրօրինակ «ընտանիքի» անդամներին մի բուռ ժպիտ պարգևել: Հոգեբան-գործադիր տնօրեն տիկին Բավականը, տիկին Սեդան և մյուս աշխատակիցները անում են ամեն ինչ այդ «ընտանիքի» մթնոլորտը ճիշտ պահելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով