ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈւԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ

27.09.2020

Հավերժությունն ինքն է արցունքն աչքերին ընդունել զոհված հայորդիներին, որ նրանց կյանքի ու սխրանքի մասին դարերին պատմելու համար բավական չեն նույնիսկ կանգնեցված հուշարձանները, անգամ պանթեոնները:

Անարատ խղճի վերքերը երբեք չեն սպիանում և ստիպում են մեզ ոչ միայն պահել նրանց հիշատակը՝ այցի գնալով նրանց շիրիմներին, այլ կառուցել նաև մեսրոպատառ հուշարձաններ՝ զոհվածների ապրած կյանքը գոնե ամբողջացնելու աղերսներով հանդերձ: Ահա այդ դեպքում միայն մենք կկարողանանք անմահացնել նրանց հիշատակը, երկարացնել նրանց հետմահու կյանքը՝ այն դարձնելով հավերժություն, որի առջև անզոր կլինի նույնիսկ ամենազոր ժամանակը:

Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1779233622537608/820861536397860

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով