#ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ_ԱՅՑ

Այսօր մեր հյուրերն էին Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրի Մեսրոպ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Նելլի Հարությունյանի, դպրոցի գրադարանավար Վիոլետա Չոբանյանի և Մարգարիտա Դարբինյանի ուղեկցությամբ:

Երեխաները ծանոթացան գրադարանի մանկական բաժնին, ուր տիրում էր ջերմ աշնանային տրամադրություն, այնուհետև հանդես եկան աշնան մասին բանաստեղծություններով ու երգով:

Շրջայց կատարեցին գրադարանի ընթերցասրահում, գրապահոցում, ծանոթացան Ղազարոս Աղայանի հեքիաթներին: Իսկ վեջում այցելեցին գրադարանի թանգարանային բաժին, որտեղ նրանց սպասում էր ծանոթությունը Սպիտակի պատմությանն ու տարածաշրջանի հնատիպ իրերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով