ՀՐԱՇԱԼԻ ՕՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ` ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
ԲՈՍՏՈՆԱՀԱՅ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻ «ԿԵՆԱՑ ԼՈՒՅՍ», «ՀԱՎԱՏՔԻ ՏԱՂԵՐ» ԵՎ «ՄԱՏՅԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Խճաքարը եթե
Խանգարում է քայլքին,
Հարթ սալերի վրա:
Դու կառուցո՛ղ եղիր.
Դիր այն սյունը վերձիգ,
Որ զորավիգ լինի
Շաղախին ու վեմին…
Շնորհակուլություն Ավիկ Դերենցին հրատարակված իր վերջին գրքերով մեր հավաքածուն համալրելու համար։
Օվկիանոսից այն կողմ ապրող ու ստեղծագործող Ավիկ Դերենցի հայրենասիրական ստեղծագործությունների հենքը իր երկիրն է՝ նրա հոգսն ու կանչը.
Երկրիս բախտի համար է սիրտս տրոփում,
Անխոս վկան եմ նրա հոգու տխրության,
Նրա ցավն է մուգ մելանն իմ փետուրե գրչի,
Երգերս ծնվում են բառերից նրա լռության…
Ավիկ Դերենցը միշտ իր հայրենիքի կողքին է, ապրում է նրա ճակատագրով, իր գրչով մարտնչելով հայրենիքին սպառնացող մշուշի դեմ` Աստծուն ուղղելով իր խոսքը.
Բարեգու՜թ եղիր,
Եղի՛ր ողորմած՝
Օրհնությունով Քո,
Հանգչեցրու՛ Աջդ
Իմ գլխին հոգնած,
Հույզերիս մրրի՜կը
Դու հանդարտեցրու…
Ավիկ Դերեցի գրքերն արդեն գրադարանում են:
Բարի վայելում, սիրելի ընթերցողներ: