#ԱՐԱՄ_ԽԱՉԱՏՐՅԱՆ_120

Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ։ Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»։

Արամ Խաչատրյան

XX-րդ դարի հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարստացրել է մեզանից յուրաքանչյուրի կյանքն իր երաժշտական փառքով, ռիթմերով, գեղեցիկ գույներով, հայրենիքի սիրով: Իր տաղանդի ուժով նա լցրել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հոգիները հանճարեղ երաժշտության լույսով: Համոզված ենք, որ կոմպոզիտորների յուրաքանչյուր նոր սերունդ անպայման կխմի Խաչատրյանի հիմնած աղբյուրի ջուրը:

Արամ Խաչատրյանի երաժշտությունը հավերժ է, այն կհնչի միշտ, բոլոր ժամանակներում, բոլորի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով