ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ
Թո՛ղ այս Ամանորը սիրո, բարության, համախմբվածության ու համերաշխության տարի լինի:
Թո՛ղ գալիք 2023 թվականը մեզ խաղաղություն բերի, միասնություն՝ ուժեղ կամքով ու վճռականությամբ:
Խոնարհվում եմ բոլոր այն զինվորների առաջ, ովքեր սեփական կյանքը չխնայեցին և արիաբար կռվեցին թշնամու դեմ՝ պաշտպանելով մեր հայրենիքը: Փառք ու պատիվ ձեզ, տղե՛րք:
2023 թվականից խնդրում եմ, որ այլևս երբեք մենք զոհ չունենանք, ապրենք խաղաղ ու ապահով հայրենիքում: Իմ աղոթքը ձեզ հետ է:
Թո՛ղ հայկական օջախներում մանկան բազմաթիվ ճիչեր լսվեն:
Թ՛ող տարին բոլորի համար լինի երազանքների իրականացման և անկորուստ տարի:
Հիշե՛նք, որ մեգ մառախուղից վեր, մթամած երկնքից վերև միշտ կա ջերմ ու պայծառ արևը, կա բովանդակ հայության հայրենիքը, որն օրեցօր պիտի աճի ու բարգավաճի:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ՝ Ք. ԳՐԻԳՈՐՅԱՆ