ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2022
Ամառային ամիսներին ավելի աշխույժ է գրադարանի առօրյան. հյուրեր, ճամբարականներ, զբոսաշրջիկներ, ավելի շատ ընթերցողներ…
Այսօր նույնպես մարդաշատ էր գրադարանը: Հյուրընկալեցինք
YMCASpitak-ի ամառային դպրոցի և մանկախնամ ծրագրի ավագ խմբի երեխաներին:
Ծրագիրը, որն իրականացվեց նրանց համար, կրթաճանաչողական էր: Գրադարանի մանկական բաժնում նրանց համար կազմակերպվեց գրքախաղ, մրցույթ ,ներկայացվեց և վերլուծվեց Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը» հեքիաթը: Հեքիաթը վերլուծելով մասնակիցները համոզվեցին, որ «ամենապիտանի բանը» լույսն է՝ գիրքը և գիտելիքը:
Երեխաները շրջեցին գրադարանի բոլոր բաժիններում:
Թանգարանային բաժնում ծանոթացան Սպիտակի տարածաշրջանում հայտնաբերված կենցաղային առարկաներին, ծանոթացան հացի թխման, կարագի պատրաստման ավանդական ձևերին:
Երեխաները դիտեցին թանգարանային բաժնի կողմից պատրաստված Սպիտակի տեսարժան վայրերից մեկը՝ գեղեցկուհի «Թռչկան»-ը ներկայացնող տեսանյութը:
Երեխաները հանդիպեցին կինոռեպորտյոր,գրադարանի լավագույն բարեկամ Ռոբերտ Մաթոսյանի հետ, ով ևս երեխաներին կոչ արեց սիրել գիրքը, շատ ընթերցել, լսել շատ հեքիաթներ. «Գրադարանը, այն հետաքրքիր վայրն է, որտեղից դուք միայն լավ բաներ կսովորեք: Շուտ- շուտ այցելեք գրադարան»,- նրա կոչն էր երեխաներին:
Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում:
Երեխաները գրադարանի կողմից խրախուսվեցին:
դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1500563400404633/429013702491382