#ԳԻՏԵԼԻՔԻ_ՕՐԸ_ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Շնորհավորում ենք բոլորին գիտելիքի, դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

📚📚Գիտելիքի և դպրության օրը հետաքրքիր և իմաստալից անցավ գրադարանում: Տարբեր տարիքային խմբի ընթերցողներ հավաքվել էին գրադարանում՝ ամփոփելու ընթերցանությունից ստացած իրենց գիտելիքները:

Հետաքրքիր էր լսել մեր ընթերցողներին, երբ ամեն մեկը ոգևորված և հիմնավորված խոսում էր իր սիրելի հեքիաթի, պատմվածքի կամ վեպի մասին՝ հիմքում ունենալով գիտելիք ձեռք բերելու վեհ գաղափարը: Ամբողջ ամառային ընթերցանության ցանկից առանձնացվեց Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսը՝ որպես ամենաշատ ընթերցված գիրք: Գովելի էր երեխաների իմացությունը, երբ էպոսը ամփոփվեց խաչբառի միջոցով:

Կազմակերպվեցին նաև ինտելեկտուալ խաղեր:

Գիտելիքն ուժ է, որն առաջին հերթին սկսվոմ է ընտանիքից, հայրենիքից, հայրենի հողից:

Դիտել՝ https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1764006370727000/138813795956849

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով