Ազգային գրադարանային շաբաթ

Օր 2-րդ Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում ապրիլի 13-ին եղանք Սպիտակի թիվ 1 մանկապարտեզում:Թեման.-Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործությունները: Հեքիաթ-տեսանյութի դիտում:Ավագ խմբի /դաստիարակ՝ Սուսաննա Մանուկյան/ և տարատարիք խմբի /դաստիարակ՝ Աննա Սարդարյան/ երեխաները մեծ հաճույքով մասնակցեցին գրադարանավար Սոնա Սարգսյանի կողմից հնչեցված հարցադրումներին և Աղայանի մանկական ստեղծագործությունների կատարումներով հիացրին մասնակիցներին:Գրադարանի աշխատակիցները իրենց հետ տարել էին հեքիաթների գրքեր: Նրանք կոչ արեցին սերտ կապ պահպանել գրադարանի հետ: Քանի որ մանկապարտեզը գրադարանից բավականին հեռավորության վրա է գտնվում՝ այնտեղ ստեղծեցինք տացքակետ, որպեսզի մանկապարտեզի աշխատակիցները և ծնողները օգտվեն տրամադրվող գրականությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով