ՆՈՐԱԲԱՑ_ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ
Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում աշխատանքային եռուզեռ է: «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ միասին աշխատանքներ են կատարվում ֆոնդերի հաշվառման, ձևավորման ուղղությամբ:
Գրադարանը աշխատում է ժամը 13:00-17:00-ն Շիրակամուտ բնակավայրի վարչական շենքում: Սիրով հրավիրում ենք գրադարան՝ ձեր ներդրումն ունենալու համայնքի զարգացման ծրագրերին, մասնակիցն դառնալու կրթամշակութային միջոցառումների կազմակերպմանը: Ակնկալում ենք դպրոցի, մյուս մշակութային կազմակերպությունների համագործակցությունը:
Լավագույն համագործակցության արդյունքները համայնքում կապահովի պատանիների, երիտասարդների, այդ թվում դժվար կացության մեջ հայտնված երեխաների շարունակական կրթությունը, մշակութային ծրագրերում նրանց ներգրավվածությունը և կնպաստեն համայնքային կարծիքի ձևավորմանը:
Գրադարանի կոչն է՝ հաճախ այցելել գրադարան… և մենք կունենանք կրթված, զարգացած քաղաքացիական հասարակություն: