ՊԱՐՈՒՅՐ-ՍԵՎԱԿ_100
Ազգային գրադարանային շաբաթվա 2-րդ օրը նվիրված էր Պարույր Սևակի ծննդյան 100_ամյակին: Գրական-գեղարվեստական երեկոն, որը կրում էր «Կյանք՝ բուռն զգացմունքներով» խորագիրը (միջոցառման պատասխանատու՝ սպասարկման բաժնի վարիչ Նարինե Ավագյան) նվիրված էր Սևակի սերերին: Իրենց մասնակցությամբ հանդես եկան Մարգարիտան, Միլենան, Վարդուհին, Սեդան, Էլմիրան, Սաթենիկը: Ասմունքով նաև հանդես եկան ներկա գտնվող ուսուցիչներ, աշակերտներ, ընթերցողներ:
Պարույր Սևակը կենդանի անհատականություն է և շարժվող պատմություն՝ իր ներքին բնական օրենքներով, վերելքներով, փորձերով ու որոնումներով, հաստատումներով ու բացառումներով և վերջապես՝ անզուգական սերերով: Նրա տիեզերքը շաղկապվում էր սիրով, առարկաների շարժումը գոյանում էր սիրով, նպատակը սկիզբ էր առնում սիրուց, ձգտումը՝ ինքը՝ սեր է՝ վերելքներով ու վայրէջքներով:
Եկե՛ք փաստենք, որ վիթխարի երջանկություն է սիրել և լինել սիրված, քանզի սերը վեհացնում է բոլորին, ուրեմն եկե՛ք սիրենք ու լինենք սիրված:
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437491387_1897697797357856_2308395167813509152_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437528958_1897765177351118_1028626476999914437_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437535437_1897692464025056_5990985997900096045_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438059385_1897691930691776_7035025286363095833_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438082971_1897692844025018_2190577479899668676_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438086583_1897696750691294_476044551451324332_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438096773_1898090387318597_5046973688341131055_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438102220_1898091310651838_5566904455062039966_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438145540_1897696247358011_849706391663267180_n.jpg)