«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻ ՃԱՄԲԱՐԻ» ԲԱՑՈՒՄ

Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը. նորատիպ գրքերի նվիրատվություն, հեքիաթապատումներ, մշակութային ծրագիր

🏵Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը մեկնարկել է:

🌼Ծրագրի մեկնարկը և պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 27-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանում՝ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» խորագրի ներքո:

🎀Պաշտոնական բացմանը ներկա էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը, համայնքապետարանի ու քաղաքի մշակութային կառույցների ներկայացուցիչներ, գրադարանների աշխատակիցներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, գրադարանի տարբեր տարիքի ընթերցողներ ու դպրոցահասակ երեխաներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով