ՀԱՅՈՑ_ԲԱՆԱԿ_32

✅Բանակի օրվան էր նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժինը: Ներկա էին ուսուցիչներ, ընթերցողներ, սպիտակցիներ…

💬Միջոցառումը այս խոսքերով բացեց տնօրեն Քնարիկ Գրիգորյանը.

«Փա՛ռք ու պատիվ մեր զինվորներին, մեր անվախ, հպարտ զինվորներին, որոնք զոր ու գիշեր հսկում են հայոց սահմանները: Մեր խոնարհումը հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորներին, ուժ ու կորով նրանց մայրերին: Հայրենիք, հայրենասիրություն… արժեքնե՛ր, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր անհատի մեջ, սակայն այն զարգացնել է պետք: Մեր ժողովուրդը առանց հայրենասիրության այն է, ինչպես մարմինն առանց հոգու:

Զինվե՛նք գիտելիքով: Գիտելիքով զինված մարդը անպարտելի է»:

✅Տեսնել էր պետք երեխաների ոգևորությունն ու իմացությունը հայրենիքի, բանակի, գրքի ու գիտելիքի մասին: Մեկը մյուսին հաջորդում էին հայրենասիրական բանաստեղծությունները, իսկ փոքրիկ բեմադրությունը՝ Համլետի, Մացոյի, Վանի, Յուրիի, Էդիկի մասնակցությամբ, շատ հուզիչ էր:

Միջոցառման ընթացքում Դևիդը, Գայանեն, Էլիզան, Ժենյան, Անգելինան ներկայացրեցին Հայոց բանակի կազմավորման փուլերը: Միջոցառման ընթացքում Ռուդիկը հանդես եկավ զինվորական երդմամբ: Միլենան, Կարինկան, Անին, Մերին ներկայացան գեղեցիկ պարային ելույթներով: Իսկ Սեդան միջոցառումը ամփոփեց խրոխտ, ոգևորիչ ասմունքով:

✅Ներկաները դահլիճից հեռացան՝ իրենց հետ տանելով մի շատ կարևոր պատգամ.

…հավաքվե՛լ է պետք, ապրե՛նք հավատով ու հայրենասիրությամբ, անկախության պատի ամրությունը կախված է բոլորից: Հաճախ պատմել սերունդներին մեր զինվորների քաջարի ու խիզախ դրվանգների մասին՝ վերցնելով նրանց պատգամը՝ ծնունդ տալ նոր հերոսների, ովքեր ավարտին կհասցնեն նրանց անավարտ թողած գործը:

✅Գրադարանում բացված է ցուցահանդես՝ նվիրված Հայոց բանակի 32_ամյակին՝ «Հայոց բանակի երթուղին» խորագրով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով