ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է

ԱԶԳԻ ԱՊԱԳԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

✏️Այս անգամ հյուրընկալեցինք Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին ուսուցչուհիներ Լիանա Հակոբյանի և Ազատուհի Դունամալյանի ուղեկցությամբ:

✏️ Նաև` Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7_րդ դասարանի «Планета русского языка» ուսումնական խմբակի սաներին ղեկավար Տաթևիկ Չոբանյանի ուղեկցությամբ։

Երեխաները շրջեցին գրադարանի տարբեր բաժիններով, ստացան խորհուրդներ գրքերի ընտրության, ընթերցանության ճիշտ կազմակերպման մասին:

Խմբակի անդամները ծանոթացան գրադարանի մանկական բաժնում առկա ռուսական գրականությանը, ընթերցեցին ռուս գրողների ստեղծագործություններից հատվածներ: Վերջիններս տպավորված էին հատկապես ռուս մանկական գրականության առկայությամբ📚📚:

Գրադարանի աշխատակիցները հորդորեցին աշակերտներին շուտ-շուտ այցելել գրադարան.« …շատ ընթերցե՛ք և դուք կդառնաք հարուստ մտքի և նրբագեղ հոգու տեր գիտակից ու կայուն մարդիկ…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով