#ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ_ԳԻՇԵՐ_ՄԱՅԻՍԻ_20
#Թանգարաններ_կայունություն_և_բարեկեցություն
Այսօր ևս Սպիտակի քաղաքային գրադարանում աշխատանքային օր էր: Օրը նվիրված էր «Թանգարանային գիշեր» ծրագրին: Օրը սկսվեց հայրենասիրական թեմայով զրույց-քննարկումով՝«Հայրենիքիս ճանապարհը…»: Զրույցին մասնակցում էին ուսուցիչներ, ընթերցասերներ, աշակերտներ:
«Հայոց սահմանին կանգնած են հայրենասիրությամբ ու հայրենիքի արժանի զավակ լինելու վեհ գաղափարով դաստիարակված հայ զինվորները: Դժվարությունների միջով անցած հայ ազգը մինչև հիմա էլ շարունակում է պայքարը հանուն հայրենիքի… ».- այս խոսքերով միջոցառումը սկսեց գրադարանի աշխատակից Նարինե Ավագյանը:
Զրույցն ավարտվեց լավատեսական նոտայով. «Հայաստան երկիրը շենացնելու են այն սերունդները, որոնք իրենց ուժը ժառանգել են մեր Հերոս տղաներից, դաստիարակվել են նրանց սխրանքներով»:
Ապա թանգարանային բաժնում կազմակերպվեց կինոդիտում «Թագակիրները. Հայոց աշխարհի ուստրերն ու դուստրերը» (ռեժիսոր Ա. Փ. Մասինի):
Ամբողջ օրվա ընթացքում այցելուները ծանոթացան թանգարանային բաժնի Սպիտակի տարածաշրջանի կենցաղն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1704187140042257/1382672199195961
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1704187140042257/225841573499235
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1704187140042257/3424606251087738