#ԱԶԳԱՅԻՆ_ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ_ՇԱԲԱԹ

#ԱԳՇ_2023

#ԳՐԱԴԱՐԱՆԸ_ԿՐԹՈՒԹՅԱՆ_ԲԱՑ_ՀԱՐԹԱԿ

Սպիտակի քաղաքային գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը: Շաբաթվա կարգախոսն է «Գրադարանը` կրթության բաց հարթակ»։Շաբաթը հագեցած է բազմաբնույթ միջոցառումներով: Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացումը ազդարարվեց թանգարանային բաժնում: Տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց Ազգային գրադարանային շաբաթի նպատակը, կոչ արեց ներկաներին լինել ակտիվ, մշտապես կարդալ՝ կարևորելով գրադարանի դերն ու նշանակությունը սերունդների ձևավորման գործում, ինչպես նաև երեխաներին գրքին և ընթերցանությանը մոտեցնելու նոր մեթոդների ու գաղափարների ներդրման անհրաժեշտությունը։

Օր առաջին

ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ ԵՆ

Ազգային գրադարանային շաբաթվա առաջին օրը նվիրված էր հայ կանանց։ Միջոցառումը կրում էր «Հայոց կանայք թագուհիներ են» խորագիրը: Խորագիրը պատահական չէր ընտրված: Յուրաքանչյուր կին ինքնին թագուհի է: Կնոջ, մոր դերակատարումը հասարակության մեջ մեծ է և մշտապես հայ օջախներում մայրությունը աստվածային օրհնություն է համարվել, և կինը մայրանալով արարման խորհուրդն է կրկնում:

Միջոցառումը սկսվեց Աստվածամոր գովերգությամբ, ապա ներկայացվեց հայ կնոջ կերպարը, գովերգվեց կինը՝ որպես գեղեցկության խորհրդանիշ: Թանգարանային բաժնի աշխատակիցները կազմակերպել էին նաև թեմային համահունչ փոքրիկ ներկայացում՝ «Արա Գեղեցիկ և Նուարդ»:

Միջոցառման մասնակցում էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, քաղաքի տարբեր ուսումնական հաստատություններից ուսուցիչներ, ծնողներ, ընթերցասերներ։ Հյուրերի թվում էին նաև Վանաձորի «Կրթական կամուրջ» ուսումնական կենտրոնի տնօրենը, ուսուցիչներն ու սաները։

Միջոցառման ավարտին իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին հյուրերը, ովքեր տպավորված էին աշխատակիցների կազմակերպվածությունից և մասնակիցների կատարողականությունից: Տնօրեն Քնարիկ Գրիգորյանը միջոցառումն ավարտեց ինքնատիպ խոսքերով. «Աստվածամոր օրհնանքով թող բոլոր մայրերը գարնան ջերմ ու արևոտ գիրկ լինեն իրենց մանուկների համար և գեղեցկություն ու սեր սփռեն շուրջ բոլորը»…Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1684924065301898/1888472921485597

https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1684924065301898/191692133634640

https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1684924065301898/958055745327729

https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1684924065301898/1213352762637849

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով