#ԳՐՔԱՏՈՆ
ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ Է ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Մարդաշատ էր Սպիտակի քաղաքային գրադարանի բոլոր սրահները։
Գրադարանի կոլեկտիվը լավագույն ձևով էր նախապատրաստվել գրքատոնին։
Եկել էին տարբեր տարիքի ընթերցողներ, ընթերցասերներ, գիրքը գնահատողներ, ծնողներ, գրադարանի բարեկամներ` գրքի նվիրատուները, գրադարանի “Լավագույն ընթերցողները”, Սպիտակ քաղաքի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, համայնքի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ…
Ներկա էին նաև Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, ավագանու անդամներ և աշխատակիցներ։
Ամբողջ օրվա ընթացքում թումանյանական շունչն էր թևածում գրադարանում.երգ, պար, արտասանություն, խաղ_վիկտորինա, գրքախաղ, գրքի գովերգում, միմյանց գրքերի նվիրում։
Համագործակցության արդյունքում կազմակերպված միջոցառումը բոլորին ժպիտ էր պարգևել։ Սպիտակ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի(տնօրեն Լուսինե Մաթոսյան) 2_րդ դասարանի աշակերտները(դասվար Արմիկ Հարությունյան) իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացրեցին սիրելի գրողի` Թումանյանի ստեղծագործությունները, գովերգեցին գիրքը, իսկ Սպիտակի երգի դպրոցի(ղեկավար աշուղ Սահանույշ) և մշակույթի տան(տնօրեն Աննա Աջամյան) սաների կատարումները գունազարդեցին տոնը։
Ձևավորման աշխատանքներին իրենց ներդրումն ունեցան Սպիտակի գեղարվեստի դպրոցի տնօրեն Գոհար Մանուշակյանը և ուսուցիչ Արծրուն Ասատրյանը(Խոսող գիրք)։
Բոլոր երեխաները նվերներ ստացան գրադարանի կողմից` իրենց հետ տանելով Մեծն Լոռեցու մանկական ստեղծագործությունները։