ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 34-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Դեկտեմբերի 6-ին Սպիտակի քաղաքային գրադարանի թանգարանային բաժնում ցուցադրվեց Տիգրան և Սամվել Մաթոսյանների «Սպիտակ. իմ ցավի և սիրո էպիկենտրոն» վավերագրական ֆիլմը:

Թանգարանում կազմակերպվել էր նաև ցուցադրություն երկրաշարժի վերաբերյալ: Ներկաները հարգելով անմեղ զոհորի հիշատակը՝ թեկուզ տխուր, բայց կիսվեցին իրենց հուշերով, իսկ Վերգինե Բունիաթյանը բոլորին նվիրեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված իր և Անահիտ Շաքարյանի հեղինակած «Հիշենք, որ ապրենք» գիրքը:

Վերջում բոլորը շրջեցին թանգարանում, ծանոթացան երկրաշարժին վերաբերող նյութերի հետ:Դիտել՝https://www.facebook.com/spitak.gradaran/videos/485404333458148

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով