ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ 123
Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է:
Ակսել Բակունցը հայ մշակույթի հավիտենական շարժումը մտած սիրելի ու թանկագին անուններից է, որի վաստակը ընդմիշտ կապրի սերունդների հիշողության մեջ, նրանց հոգում առաջ բերելով երախտագիտության նույնպիսի զգացմունքներ, որոնք ունեն նրա հանդեպ այսօրվա ընթերցողները:
Արդեն քառորդ դար է բաժանում մեզ Բակունցի ողբերգությունից և ուրիշ այդպիսի տարիներ կբոլորեն,-բայց միշտ, ինչպես առաջին ալպիական ծաղիկը, թարմ ու բուրավետ կմնա Բակունցի վաստակը՝ ժամանակի ընթացքի մեջ ավելի իմաստնացած, միշտ կհիշվի ազնիվ ճշմարտությամբ ծանրացած նրա հայացքը:
Ամեն մի նոր սերունդ նրա ստեղծագործության մեջ կբացի նոր արժեքներ. Մերթ կայծքարի նման փայլատակող, մերթ աշնան անտառի տերևների նման խշշացող մերթ լիքը հասկերի նման ճայթող, մերթ պողպատի պես զրնգացող ակսելյան բառերի գեղեցիկ հյուսվածքից կքաղի հայրենի հողի,մայրենի լեզվի, ազգային բնավորության, երկրի բնության և ճշմարտության մեծ սերը:
Սուրեն Աղաբաբյան դիտել՝
https://www.facebook.com/spitak.gradaran/videos/759130295112183