ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՇԻՐԱԶԸ

Այսօր բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 108-ամյակն է։«Նա ամբողջ կյանքում ամենուր շաղ է տվել իր իմաստությունների և սրամտությունների անսպառ պաշարը…» Հ. Սահյան

Լինելով մարդկային գեղարվեստական մտածողության բացառիկ երևույթներից, Հ. Շիրազի քնարերգությունը մնալու է որպես ապագային միտված հավերժական ճամփորդ, ժամանակի ամեն փուլում հաստատելով բանաստեղծի իրական մեծությունը։Շիրազը լցված էր այն վառ հույսով, որ մի օր պիտի տեսներ` Տիգրան Մեծի պես, Մեծ Հայքի համախմբումն ու միավորումն ազատ ու անկախ մի երկնքի տակ։ Այդ սրբազան հավատքով էլ ապրեց ու ստեղծագործեց… և վաղանց իջավ իր Մասիս«Լեռան հետևը»՝ դառնալով նրա հավերժական ճամփորդներից մեկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով