ՄԱՐՏԻՐՈՍ-ՍԱՐՅԱՆ

ԻՆՔՆԱՏԻՊ ՍԱՐՅԱՆԸ

Փոքրիկ դիտում https://www.facebook.com/spitak.gradaran/videos/761391391502072

Նա պատկանում էր քսաներորդ դարասկզբի սերնդին, բայց դարձավ նաև մեր ժամանակակիցը: Նրա ստեղծագործությունը քայլեց ժամանակի հետ, և մնաց երիտասարդ ու շարունակում է ապրել: Ավելին, երբ այժմ մարդկությունը լարված օրեր է ապրում, նրա լուսահորդ արվեստն ասես ապագայից է մեզ նայում: Ճշմարիտ գեղարվեստական ժառանգությունը անցնող ժամանակի հետ ամբողջանում է, հստակում ու հաստատում իր տեղը պատմության մեջ, և դրա հետ ավելի որոշակի են գծագրվում ստեղծագործողի մարդկային էությունն ու տաղանդի նպատակաուղղվածությունը: Արվեստն ի վերջո մարդն է, նրա հոգեկան աշխարհի ՝ ապրումների ու ձգտումների մարմնավորումը: Շատ շատերի համար Մարտիրոս Սարյանը դեռ կենդանի հուշ է , և մեզանից շատերը երջանիկ են, որ ճանաչել են Սարյան մարդուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով