ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԼՈՌԵՑԻՆ

Ծնունդդ շնորհավոր <<Հայոց տան ազնվականության մեր ժամանակի տարեգիր>>:Մենք հիպնոսացված ենք Ձեր անսպառ իմաստնությամբ:Մեծ և ուսանելի ժառանգություն է թողել մեզ Հրանտ Մաթևոսյանը: Նրա արմատները Լոռու բնաշխարհում են՝ Հայրենի Ահնիձոր-Ծմակուտի բնապսակով, հասակը՝ իր ժամանակի մեծերի բարձրության, պտուղները՝ տարածված Հայաստանում…Ընթերցելով նրա յուրատիպ ստեղծագործությունները , նորից ենք շփվում մեր ազգային ամենամեծ հարստությանը՝ ոսկեղենիկ հայոց լեզվին, որով ոչ միայն պատկերված, այլև գեղանկարված է Հայաստան աշխարհն իր բնական ու մարդկային հարստություններով, իր հոգսերով, մարդկային ու ազգային լուսավոր երազանքներով: Արժանավորապես գնահատենք Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություննեը, որոնք մեր գրական-գեղարվեստական մտքի խոշորագույն նվաճումներից են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով