ՊԱՏՄՎԱԾՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նոյեմբերի 17-ին «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պատմվածքի քննարկումը : Ծրագիրը կրթական էր, այն կազմակերպել էր գրադարանի թանգարանային բաժինը( բաժնի վարիչ Ն.Ղուբաթյան ): Քննարկմանը մասնակցում էին «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական տան կենտրոնի երիտասարդները (կենտրոնի համակարգող Լիլիթ Յոլչյան), ուսանողներ, գրադարանի ընթերցողներ։Նազելի Ղուբաթյանը նախ շնորհավորեց ներկա գտնվող ուսանողներին` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Երիտասարդները ակտիվորեն քննարկեցին ստեղծագործությունը, ներկայացրեցին ստեղծագործության վերաբերյալ իրենց կարծիքները։Այնուհետև հնչեցին հարցեր «Լիլիթ» պատմվածքի վերաբերյալ: Միջոցառման ընթացքում հնչեցին նաև Ավետիք Իսահակյանի հայրենասիրական ստեղծագործություններից: Նրա խոսքերով գրված երգերով հանդես եկան մանկավարժ Նազելի Սողոմանյանը , գրադարանի աշխատակիցները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով