ԱՆԿՐԿՆԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Սեպտեմբերի 16-ին <<Սպիտակի քաղաքային գրադարան>>ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների և ժուռնալիստների միության անդամ, Հայաստանի ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս, մեր քաղաքացի Ռոբերտ Մաթոսյանի հետ:Երեկոն օրհնեց Սպիտակի Սբ.Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշը:Միջոցառմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության. մշակույթի և սպորտի վարչության բաժնի պետ Ա. Ռևազյանը, Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ք. Նիկողոսյանը, ՀՀ վաստակավոր լրագրող, հայ գրականության ու մշակույթի նվիրյալ Ֆ.Ափուջանյանը,<<Արվեստագետ>> ամսագրի խմբագիր Ի.Անտոնյանը, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և համայնքի բնակիչներ։ Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը իր բացման խոսքում ներկայացրեց Ռոբերտ Մաթոսյանի կեսդարյա գործունեութան մասին. <<…մարդ, որն իր ամբողջ կյանքում զբաղվել է մարդկության երբևէ ստեղծած մեծ հրաշքով` կինոյով, որ ամբողջ կյանքը նվիրել է կինոյին, մարդ, որ միշտ իր ծննդավայրի կողքին է`ծննդավայրի, մանկության, էության և նաև հողի կարոտով լեցուն>>: Տիկին Գրիգորյանը ներկաներին ներկայացրեց Ռոբերտ Մաթոսյանին նվիրված ցուցահանդեսը, շնորհակալական խոսք ուղղեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Ք.Նիկողոսյանին, մտավորականների միության կազմակերպությանը, Սպիտակ համայնքի ավագանուն՝ Ռոբերտ Մաթոսյանին <<Սպիտակ համայնքի պատվավոր քաղաքացի>> կոչմանն արժանացնելու համար: Այնուհետև Ռոբերտ Մաթոսյանը իր կյանքից հետաքրքիր դրվագներ ներկայացրեց, շնորհակալական խոսքեր ուղղեց թե՛ գրադարանի կոլեկտիվին, թե՛ ներկաներին:Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր Ռոբերտ Մաթոսյանի վերջերս հրատարակված <<Մասնագիտությունը կինոռեպորտյոր>> գրքի շնորհանդեսին: Գիրքը հավաստի վավերագրություն է: Գեղեցիկ ասմունքով հանդես եկան գրադարանի ընթերցողներ Ն.Սողոմոնյանը, Գ.Լամբարյանը, Ք.Ադամյանը, Վ.Մաշակարյանը և գրադարանավարները: Ոչ ոք չէր ուզում հեռանալ… միջոցառումը հուզիչ էր, ուսանելի և գեղեցիկ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով