ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄ

Այսօր <<Սպիտակի քաղաքային գրադարան>>ՀՈԱԿ-ի մանկական բաժնում հեքիաթային տոն էր:Միջոցառման մասնակիցներն էին առաջին դասարանցիները, Սպիտակի թիվ 1 դպրոցի առաջին դասարանցիները /դասվար՝ Ի.Սահակյան/, ովքեր <<Ամառային պարտադիր ընթերցանություն>> ծրագրի շրջանակում մասնակցեցին հեքիաթի ժամին: Նրանք լսեցին Դ.Դեմիրճյանի <<Պույ պույ մկնիկ>> հեքիաթը և արտահայտիչ ընթերցանությամբ ներկայացրեցին անգլիական <<Երեք խոզուկներ>>-ը հեքիաթը:Անչափ հետաքրքիր էին հեքիաթային հանելուկները: Երեխաները բավականին ակտիվ էին: ՈՒրախ մթնոլորտում ավարտվեց միջոցառումը:Տնօրենի կողմից հնչեցին շնորհակալական ջերմ խոսքեր հասցեագրված ծնողներին, դասվարին, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներ գրադարանավարներ Սոնա Սարգսյանին, Մելինե Հարությունյանին:Ամենակարևոր անակնկալը երեխաների հանդիպումն էր սցենարիստ, կինոռեժիսոր, <<Ֆիլմ>>ամսագրի գլխավոր խմբագիր <<Սպիտակ համայնքի պատվավոր քաղաքացի>> Ռոբերտ Մաթոսյանի հետ: Ներկաները շնորհավորեցին նրան <<Սպիտակ համայնքի պատվավոր քաղաքացի>> կոչմանն արժանանալու համար, որին արժանացել էր օրեր առաջ:Հուզիչ էր նրա խոսքը.<<…կարծես տեղափոխվել եմ մանկության մոլորակ, իմ մանկության գրադարան: Սիրում եմ քաղաքս՝ իմ Սպիտակը>>:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով