ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ

Ապրիլի 12-ին մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի անցկացվում է «գիրքը, ԲԱԼԱՍԱՆ» կարգախոսով:Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը (ԱԳՇ) կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի (ՀԳԱ) կողմից: Յուրաքանչյուր գրադարանային շաբաթ, ինչպես և մեկնարկվող շաբաթը, նպաստում է գրադարան-հանրություն կապի ամրապնդմանը և գրադարան հաճախելու մշակույթի ձևավորմանը: Շաբաթի շրջանակներում <<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ում նախատեսվում է կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, էքսկուրսիաներ, գրական-երաժշտական ցերեկույթներ:Սիրելի ընթերցողներ սիրով սպասում ենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։