ԶԱՏԻԿԸ ԿԱՄ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

<<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում գրադարանի հյուրերին,ընթերցողներին,այցելուներին ներկայացրեցինք ազգային տոներից Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը ։ Ներկաները հարգեցին արցախյան ազատամարտերում զոհված մեր հերոսների վառ հիշատակը․ <<․․․նրանց հոգիները թևածում են երկնքում,նրանք միշտ մեզ հետ են։Մեր խոնարհումը այն բոլոր մայրերին,որոնք հայրենիքին տվեցին ամենից թանկը,այն բոլոր մայրերին,որոնք դաստիարակում են այնպիսի երեխաներ ,որոնք բնութագրվում են բարության,գթասրտության,ներողամտության հատկանիշներով․սիրով՝ դեպի ընկերները,շրջապատը,նրանց օգնելու,նրանց հետ ուրախանալու և տխրելու ունակությունը>>,- այս խոսքերով սկսեց միջոցառումը գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը։ Դահլիճը զատկական գույներով լի էր․․․ Ներկայացվեց Զատիկի հարուստ ծիսահամալիրը,զատկական ուտեստները։ Անմիջապես դահլիճում պատրաստվեցին Զատկի տոնին նվիրված կերակրատեսակները՝ բրնձով,չրերով փլավը, տապակած բանջարեղենը,քալաճոշը,նազուկը․․․Կարմիր գույնով ներկվեցին հավկիթները, և որ ամենակարևորն էր՝ ներկայացվեց և կազմակերպվեց հավկիթախաղը՝ որպես հայկական ավանդույթ։ Ներկայացվեց արարչագործության օրերը։Հնչեցին Հ․ Թումանյանի <<Լուսավորչի կանթեղը>>, Պ․ Սևակի << Էշը>>, <<Շունն ու գայլը>>,<<Հայոց լեռներում>> բանաստեղծությունները։ Հյուր եկան <<Պաս պապիկը>> և <<ՈՒտիս տատիկը>>։Ներկայացվեց Մեծ Պահքի յոթ կիրակիները։Զատիկի տոնակատարությունը շարունակվեց մինչ երեկո, որից հետո ներկաները կարմիր գինով շնորհավորեցին միմյանց և իրենց հետ տարան այն պատգամները, որոնք տրվեցին նրանց․ ․․․Գթասի՜րտ եղեք։ Եղեք ողորմած, մարդու նկատմամբ մա՜րդ եղե՜ք, մարդիկ։ Տեսեք՝ մեր շուրջը, չկա՞ն մեր կողմից անտեսված մարդիկ,որոնք թեկուզ մի անկեղծ ժպիտի կարիք ունեն,որը կարող ենք պարգևել, եթե ավելին անելու կարողություն չունենք․․․ Բարի լինենք,բարի գործեր կատարենք , թո՜ղ մեր շուրջը բարությունից ջերմանա․․․ Իսկ ավելին իմանալու համար դիտեք ներկայացվող տեսանյութերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով