ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ը ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԱՏԱՌ ԳՐԵԼՈՒ ՕՐ

Մեսրոպ Մաշտոցի հրաշալի ստեղծագործության՝ հայկական այբուբենի կատարելությունը հայտնի է ամբողջ աշխարհին, հայտնի է նաև, որ հայ այբուբենը գլուխգործոց է, իսկ հայոց լեզուն հայ ազգին տրված ամենամեծ պարգևն է: Լեզուն մարդկային մտքերը ձևավորելու, մտածածն ու զգացածը հաղորդելու և հաղորդակցվելու ամենակատարյալ ու հիմնական միջոցն է: Մարդը կյանքում ոչ մի բանից այնքան չի օգտվում, որքան լեզվից: Մայրենի լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, գիտություն սովորելու բանալի, այլև ուրիշ լեզուներ լավ ու արագ սովորելու անհրաժեշտ հիմք: Եվ ահա, հաշվի առնելով հայոց լեզվի ճոխությունն ու ճկունությունը, եկեք չընկնենք մտածմունքների ու տարակուսանքների մեջ և վիրտուալ հարթակում ներկայանանք միմիայն մեսրոպատառ հայերենով, քանզի մարդու իսկական սերը իր երկրի նկատմամբ անհնարին է առանց սեփական լեզվի սիրո: Սիրի՛ր և գնահատի՛ր հայոց լեզուն և ուղեկցորդվիր «Փա՛ռք հայ տառերին» նշանաբանով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։