ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՄՆԱՔ ՄԵՐ ԼՈՒՅՍ ՏՂԱՆԵՐ

Սպիտակի քաղաքային գրադարանի թանգարանային բաժնում բացվեց Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, 44-օրյա պատերազմի անմահ հերոս գեղանկարիչ Գոռ Հայկասարի Հակոբյանի

աշխատանքների անհատական ցուցահանդեսը «Արյունոտ ոտնահետք» խորագրով: Իսկ ինչու՞ «Արյունոտ ոտնահետք»… Քառօրյա պատերազմից վերադառնալուց հետո Գոռը նկարում է իր ոտնահետքը։ Մայրիկի այն հարցին, թե ինչու է հենց արյունոտ ոտնահետք նկարել` Գոռը պատասխանում է, որ դրա իմաստը մի քանի տարի հետո եք հասկանալու։ Գոռը իր կյանքի ճանապարհը նկարեց այս կտավում` իր ոտնահետքը թողնելով Արցախ աշխարհում, ոտնահետք, որը մեզ տանում է մեր երազած հայրենիքը, դեպի մեր եկեղեցիներն ու մեր հավատը։

Ներկա էին հերոսի մայրը` տիկին Ալիսա Խասիկյանը,ընտանիքի անդամներ, «Գթության մայր» միջազգային միության նախագահ գեներալ-մայոր Լիլիթ Չիբուխչյանը, միության փոխնախագահներ Աիդա Ոսկանյանը, Աշոտ Գաբրիելյանը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանն ու աշխատակիցները, ընկերներ, հերոսածին մայրեր ու Գոռի աշխատանքներով հետաքրքրված բազում հյուրեր։ Ցուցահանդեսի բացմանը գրադարանի տնօրեն տիկին Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց Գոռի կյանքն ու կենսագրությունը, կյանք, որը կարճ էր, բայց լի էր հույսերով, ասելիքներով.

«…ջահել, նպատակներով ու երազանքներով լի նվիրյալ տղերք ունենք հայրենիքի հանդեպ անսահման սիրով ու նվիրումով լեցուն: Նրանք զոհեցին իրենց ամենաթանկը՝ կյանքը, որպեսզի մենք ապրենք: Ապրե՞նք… Թաց աչքերով ենք նայում մեր անցած ու ներկա ճանապարհին, ապրում ենք մեղավոր ու մենավոր, տխուր, դեմքներս մռայլ, հոգիներս սև:

Սիրելի մայրե՛ր, հզո՛ր մայրեր, մոր սիրտը միայն ինքը գիտի, թե ինչ և ինչպես պիտի ապրի, ինչ պիտի անի, ձեզ ուժ ու կորով, մեր խոնարհումը ձեզ…»:

Անմահացած Գոռը սերունդներին թողեց անուն, պատիվ, հարգանք ու բազում բազմաժանր կտավներ:

Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1769772310150406/272844195551376

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով