#ԳՐՔԱՏՈՆ

#Գիրք_նվիրելու_օր

#Փետրվարի_19

Գրքատոնը շարունակվում է․․․

Գրքատոնը շարունակեցինք Սպիտակի թիվ 4 հիմնական դպրոցի (տնօրեն Օֆելյա Պետրոսյան) 7-րդ դասարանցիների և ուսուցիչների հետ։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հովհաննես Թումանյանի “Թմբկաբերդի առումը” պոեմը և հատվածներ այլ պոեմներից։

Իրենց սրտի խոսքը ներկաներին ուղղեցին գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը, վաստակավոր ուսուցիչ, գրքասեր Սամվել Մաթոսյանը, գրադարանի “Լավագույն ընթերցող” տիկին Գայանեն։

Բոլորի կոչն էլ նույնն էր․ “Կարդացեք…կարդացեք…կարդացեք, որպեսզի կարողանաք պահպանել մեր հազարամյա մշակույթը”։

“…Հայի հարատևման բանաձևը հողն է, գիրքը, հավատը։ Պահպանենք Հայաստանը հավատով, նահատակների քաջությամբ, հույսով` ցավից առավել զորավոր, լուսավորված այս հողը… Հիշողությունը չի կարելի ո՛չ պղտորել, ո՛չ մոռանալ։ Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուր է… Հավատում եմ, որովհետև մեր կյանքի, մեր անվտանգության, մեր լուսավոր ապագայի երաշխավորը մեր զինվորն է, Հայոց բանակի անվեհեր մարտիկը` հաղթողի և խաղաղություն պարտադրողի անսասան վճռականությամբ”,- այս խոսքերով եզրափակեց միջոցառումը գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը և շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին։ Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1650608965400075/751361432865832

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով