ՄՈԻՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՍԱՆԵԼԻ ԵՆ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ամեն ժողովուրդ, ինչպես ամեն մարդ, ինքը պետք է իր օր ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերով:

Մուշեղ Գալշոյան

Անսահման է Գալշոյանի սերը դեպի Հայաստան աշխարհը:

Նրա ստեղծագործություններում կա հեղինակի և՛ ցավը, և՛ անհանգստությունը, և՛ ուրախությունը: Հայրենիքը զորեղ ու հզոր տեսնելու ձգտումն է այդ ցավը, հայրենին չլքելն է այդ անհանգստությունը, իսկ ուրախությունը՝ մի ծառ տնկելը, մի բուռ հող արարելը, մի դպրոց կամ շեն կառուցելը և, վերջապես, յուրաքանչյուր մարդու իր տեղում ճիշտ գտնվելը: Ահա այս հուզող հարցերն են Գալշոյանի մտատանջության բևեռագծերը, որոնք հեղինակի կողմից ճիշտ ու առողջ մեկնաբանություններ են ստացել:

Ա. Ղափլանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով