#ԹԱՏՐՈՆԻ_ՄԻՋԱԶԳԱՅԻՆ_ՕՐ

Թատրոնը մարդու օրգանիզմի նման է, ունի աճի իր փուլերը՝ մանկություն, երիտասարդություն, հասունություն ու ծերություն:

Ժամանակակից հայ թատրոնում քիչ չեն այն շնորհալի արվեստագետները՝ դերասաններն ու բեմադրիչները, ովքեր ոչ միայն ավագների հաստատած ավանդույթների կրողները դարձան, այլև իրենք թատրոն բերեցին որոշակի սկզբունքներ ու միտումներ, պարտադրեցին գնալ վերանայումների, վերաարժեքավորումների, ովքեր ոչ միայն մեծ վաստակ ու ծառայություն, այլև մեծ ներդրումներ ունեն, ովքեր արդեն այսօր հարկադրում են մեզ իրենց հաստատածի դիրքերից գնահատել արդի հայ թատրոնի նորացումները:

Լ. Մութաֆյան

Որպեսզի օրերի մեջ գնահատվի արվեստագետը, մենք պետք է դառնանք հետևորդը մեր բեմի այն նվիրյալների, ովքեր թատրոնին են տվել իրենց հոգին, զգացումները, էությունով են կապվել թատրոնին՝ հաճախ ամեն ինչ զոհաբերելով, քանզի նրանք թատրոնի լավագույն ավանդույթների արժանավոր կրողներն են…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով