ՄԵՐ ՀՅՈՒՐԱՍՐԱՀԸ

Այսօր հյուրընկալեցինք Հայաստանում ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության բաժնի ղեկավար Լիա Միլլերին և դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն, ՀՊՄՀ-ի դասախոս Ներսես Հայրապետյանին, ովքեր ցանկություն էին հայտնել ծանոթանալ Սպիտակի քաղաքային գրադարանի գործառույթներին, լսել գրադարանի ձեռքբերումների և հաջողությունների, ինչպես նաև հիմնախնդիրների մասին։Գրադարանը մարդաշատ էր։ Ներկա էին նաև Սպիտակ համայնքի ղեկավարի խորհրդատու Էռնեստ Խաչատրյանը, մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետի ժ/պ Մելանյա Դանիելյանը, համայնքի ղեկավարի օգնական Քնարիկ Պետրոսյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ Լուսինե Ավետիսյանը, Սպիտակի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Մաթոսյանը, Սպիտակի թիվ երկու հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Նարինե Մաթոսյանը, դպրոցի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ դասարանի աշակերտներ, գրադարանի կրտսեր և միջին տարիքի ընթերցողներ:Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց գրադարանի գործառույթները, հաջողությունները, գրադարանի հիմնախնդիրները, տեխնիկական հագեցվածությունը, որից հետո մշակույթի տան թատերական խմբի սան Անգելինան (խմբավար Արմինե Մելքոնյան) կոչ արեց սիրել գիրքը, ընթերցանությունը, ներկայացրեց«Արի գրադարան »ծրագիրը։Հյուրերը գրադարանին նվիրեցին անգլերեն և հայերեն լեզուներով գրքեր, որոնց կարիքը գրադարանը շատ ուներ: Նրանք շրջեցին գրադարանի բոլոր բաժիններում, եղան նաև թանգարանային բաժնում:Դահլիճը շատ ակտիվ էր:Լիա Միլլերը երեխաների համար կարդաց նաև Դեյվիդ Շեննոնի «Չափից շատ խաղալիքներ» (“Too many Toys„) մանկական գիրքը: Աշակերտները մեծ խանդավառությամբ մասնակցեցին միջոցառմանը, պատասխանեցին տրվող հարցերին, կարդացին, թարգմանեցին և սովորեցին նոր բառեր: Հյուրերը գոհ էին երեխաների պատասխաններից, գիտելիքներից, լեզվի իմացությունից: Օրն էլ հաճելի էր:и ещё 31

67Sona Sargsyan, Sofya Asatryan и ещё 65Комментарии: 6Поделились: 5НравитсяКомментироватьПоделиться

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով