ՆՈՐ ԳՐՔԵՐ

Սիրելի հետևողներ. <<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի գրքային հավաքածուն համալրվել է հայրենասեր հայորդի, ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում հաստատված ու իր եռանդուն գործունեությունը ծավալած բանաստեղծ Ավիկ Դերենցի գրքերով: Հարգելի’ քաղաքացիներ, նրա բանաստեղծությունները իրենց խոհական հնչեղությամբ, անկեղծությամբ ու անմիջականությամբ գրավեցին մեզ` գրադարանի աշխատակիցներիս: Կարծում ենք, որ նրանք կգրավեն նաև ձեզ: Այցելե’ք գրադարան, օգտվեք բանաստեղծի գրքերից և կհամոզվեք, որ Դերենցը կյանքի իմացությամբ, հարենասեր, փորձառու բանաստեղծ է: Եղեք Ավիկ Դերենցի հուզաշխարհին ավելի մոտ` կարդալով նրա ստեղծագործությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով