ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՐԵԿՈ ԱՇՈՒՂՆԵՐԻ ՀԵՏ

Հոկտեմբերի7-ին <<Սպիտակի քաղաքային գրադարան >> ՀՈԱԿ-ը կազմակերպել էր հանդիպման երեկու աշուղ Հեզիկ -Զարուհու և աշուղ Սահանուշի հետ։ Դահլիճը ձևավորված էր ազգային կոլորիտով։ Ցուցադրվեց նաև ձեռարվեստի նմուշներ՝ Սպիտակի գեղարվեստի դպրոցի ուսուցիչների և սաների աշխատանքներից։ Ձևավորվել էր նաև երկու աշուղների տարիների վաստակը ներկայացնող անկյուն։ Դահլիճը լեփ-֊լեցուն էր հանդիսատեսով։ Երեկոյին ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար՝ Անահիտ Գյուլազյանը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական,մշակույթի,սպորտի,երիտասարդության և լրատվության բաժնի պետ ՝ Հովհաննես Խոեցյանը, դպրոցի տնօրեններ և մանկավարժներ, ընթերցողներ, ծնողներ և աշուղական երգի սիրահարներ, ներկա էին նաև տարբեր մարզերից արվեստագետներ։ Միջոցառմանը իրենց ելույթներով հանդես եկան նաև Ջիվանու անվան աշուղական դպրոցի Սպիտակի մասնաճյուղի սաները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով