Թանգարան

Տեղեկություն

Թանգարանի անվանում-«Սպիտակի քաղաքային գրադարան»ՀՈԱԿ-ի թանգարանային բաժին

Գերատեսչական պատկանելություն- Սպիտակի քաղաքային համայնք

Կոնտակտային տվյալներ- հեռախոս 0255-2-29-31, էլ. փոստ՝ spitaki.qaxaqayingradaran@mail.ru

Աշխատանքային ժամեր- 900-1800 երկուշաբթի-ուրբաթ, հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

Տոմս-թանգարանի մուտքը անվճար է

Ստեղծման տարեթիվ-հիմնադրվել է 1980թ.

Ստեղծման պատմություն-Հիմնադրվել է 1980թ. որպես Սպիտակի պատմության թանգարան,

1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվել է:

Վերաբացվել է 2007թ.՝«Սպիտակի թանգարան» ՀՈԱԿ անվանումով:

Վերակազմակերպվել է 2014թ. օգոստոսի 15-ին որպես«Սպիտակի քաղաքային գրադարան»ՀՈԱԿ-ի թանգարանային բաժին/ լիովին գործում է որպես ինքնուրույն թանգարան, ունի 3

աշխատակից, կարևորագույն մշակութային օջախ է ինչպես Սպիտակ քաղաքի՝ այնպես էլ տարածաշրջանի ազգաբնակչության համար: Թանգարանում ստեղծված են ցուցադրման

առանձին սրահներ՝հնագիտական, փառքի, կերպարվեստի, ինչպես նաև առանձնացված սրահ՝ ժամանակավոր ցուցադրությունների համար: Այցելուները բազմաթիվ են, այդ թվում
նաև արտասահմանյան երկրներից:

Հավաքածուի ընդհանուր թիվը-Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 356 թանգարանային առարկաներ և 1512 գիտաօժանդակ նյութեր՝լուսանկարներ, փաստաթղթեր և 17 ալբոմներ:

Հավաքածուն կազմող առարկաների տեսակները — Հավաքածուն ընդգրկում է ազգագրական, հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ,կերպարվեստի գործեր, գեղանկարներ, գծանկարներ, լուսանկարներ, պաստառներ , գիտաօժանդակ նյութեր և ալբոմներ:

Ցուցադրության բնութագիրը- Հիմնական ցուցադրությունը ներկայացնում է Սպիտակի/Համամլու/ տարածաշրջանի մշակույթը, տնտեսությունը, պատմական տարբեր ժամանակաշրջանները, կառավարման բնութագիրը, ինչպես նաև Սպիտակի 1988թ. երկրաշարժը, և Սպիտակին օգնություն ցուցաբերած արտասահմանյան երկրների պաստառները: