Թանգարանների-գիշեր-2024
Թանգարանների միջազգային օրվան նվիրված գլխավոր միջոցառումը կրթաճանաչողական էր, որը կրում էր «Հնի և նորի արահետներով» խորագիրը (միջոցառման պատասխանատու՝ Վարդուշ Առաքելյան):
Միջոցառումը սկսվեց տնօրեն Քնարիկ Գրիգորյանի խոսքով, ով խորհուրդ տվեց ավելի շուտ-շուտ այցելել թանգարան՝ Սպիտակի տարածաշրջանի մշակույթին ծանոթանալու նպատակով: Նա նշեց նաև թանգարանների կարևոր դերի ու նշանակության մասին` որպես մշակութային երկխոսության, մշակույթների հարստացման, ժողովուրդների մշակութային համագործակցության միջոցի և տվյալ համայնքի մշակույթը ներկայացնող հաստատության։
Փոքրիկ Անին իր պապիկի ուղեկցությամբ հայտնվեց անցյալում և ծանոթացավ իր արմատներին, ավանդազրույցներին, ուսումնասիրեց մեր հայկական նազանի պարերն ու երգերը: Միջոցառման ընթացքում հայ գեղանի աղջիկները նազանքով պարեցին մշո և կարնո քոչարիները:
Հյուրերը մեծ ուշադրությամբ դիտեցին և ավելի շատ տեղեկատվություն ստացան Սպիտակի տարածաշրջանի մասին, որը լի է հին և հետաքրքիր պատմություններով: