ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ

«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում հայրենասիրական թեմայով դասղեկական ժամն անցկացրեց Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի դասղեկ Գոհար Ղազարյանը:

Աշակերտները ծանոթացան թանգարարանի հայրենասիրական նյութերին, հեքիաթներ պատմեցին, երգեցին, արտասանեցին բանաստեղծություններ:

Ոգեշնչող էր նրանց գիտելիքներն ավանդազրույցների վերաբերյալ և հմուտ խոսքը իրենց տպավորությունների մասին:

Դպրոցների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:Դիտել՝ https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1591079228019716/1183156949277425

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով