ՆՈՒՆԵ_ՍԱՐԳՍՅԱՆ_70
Ազգային գրադարանային շաբաթվա 3-րդ օրն է և Սպիտակի քաղաքային գրադարանը կրկին մարդաշատ է: Այս անգամ միջոցառումը նվիրված էր բանասեր, մանկագիր Նունե Սարգսյանի ծննդյան 70_ամյակին (միջոցառման պատասխանատու՝ մանկական բաժնի գրադարանավար Մելինե Հարությունյան): Միջոցառման մասնակիցներն էին Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները (դասվար՝ Նելլի Բաղդասարյան):
Երեխաները դիտեցին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» ուսուցողական հեքիաթը և մեծ ակտիվություն ցուցաբերեցին հեքիաթի քննարկման և վերլուծության ժամանակ: Երեխաները հանելուկներով, բանաստեղծություններով, երգով ամբողջացրեցին ոզնու կերպարը:
Ոզնու մասին ուսուցողական տեսահոլովակը դիտելուց հետո նրանք ևս մեկ անգամ համոզվեցին, որ պետք է լինել ընկերասեր, ազնիվ, բարի, քանզի ինչպես Նունե Սարգսյանն է ասում. «Սրտում չարություն ու նախանձ ունենալը հաշմանդամություն է»:
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437474592_1898272790633690_5159950725574651376_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437527890_1898271900633779_1276939205902981098_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437533834_1898272850633684_5214956395573929619_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437534505_1898272980633671_898145764515607475_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437536254_1898272643967038_8361831859305050357_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/437980422_1898291623965140_4026925774144479572_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438059138_1898281800632789_6727511197038672859_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438085884_1898272653967037_6785000542240107620_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438086272_1898272627300373_1311841533666083828_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438087206_1898272843967018_5683525220654284148_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438087530_1898282340632735_6118654198000254608_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438098938_1898281390632830_7188084093017159535_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438099284_1898280413966261_6307343980977330404_n.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/04/438145103_1898282710632698_7938337001399773398_n.jpg)