ԵՂԻՇԵ_ՉԱՐԵՆՑ_127
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է:
Իր ժողովրդից ժառանգաբար ստացած մաքառման ոգին է, որ բնորոշում է Եղիշե Չարենցի ամբողջ գրական կյանքը, ինչքան էլ գավառական կյանքի փոքր կրքերն ու չարությունները չհանդուրժեին իրենց մեջ ապրող հանճարին, ինչքան էլ մահվան սարսափի տակ նրան լռեցնեին և, ի վերջո, տային մահու բերան, այնուամենայնիվ Չարենցը հաղթողն է, պարտվողը չէ, մնացած բոլոր ժամանակների մեջ իր օրերի տերը ինքն է, և նրա մահն էլ մահ չէ, այլ անմահություն, այլ անվախճանական մի երթ՝ իր ժողովրդի հարատևության երաշխիքով:
Դավիթ Գասպարյան
«Իմ լուսաստղը»
Առավոտ կանուխ բարձրացի՛ր,
Երբ դեռ նո՜ր մարմանդ լուսանում է:-
Կտեսնե՛ս լուսա՛ստղը կապտածիր,
Որ պայծառ ցոլքով բարձրանում է:-
Ա՜խ, այդպե՛ս բարձրացավ մի օր
Աշխարհում, Չարե՛նց, քո անունը…
Բայց հետո — կլանեց անհունը
Քո լուսաստղը — ցոլուն, ոսկևոր:
Այդ ո՛չ թե Արևն էր՝ բարձրացավ
Եվ սրբեց ոսկեզօծ քո ցոլքը
Իր շքեղ ցոլքերով պայծառ:-
Ո՛չ:- Չնչի՛ն ամպերի սև զորքը
Պաշարեց Արև՛ից առաջ քեզ,-
Իսկ այնտեղ, ներքևում,- երգի սով էր,-
Բայց ցնծում էր Պառնասն առանց քե՛զ…
Եղիշե Չարենց