ՀԱՅՈՑ_ԲԱՆԱԿ_32
Բանակի օրվան էր նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժինը: Ներկա էին ուսուցիչներ, ընթերցողներ, սպիտակցիներ…
Միջոցառումը այս խոսքերով բացեց տնօրեն Քնարիկ Գրիգորյանը.
«Փա՛ռք ու պատիվ մեր զինվորներին, մեր անվախ, հպարտ զինվորներին, որոնք զոր ու գիշեր հսկում են հայոց սահմանները: Մեր խոնարհումը հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորներին, ուժ ու կորով նրանց մայրերին: Հայրենիք, հայրենասիրություն… արժեքնե՛ր, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր անհատի մեջ, սակայն այն զարգացնել է պետք: Մեր ժողովուրդը առանց հայրենասիրության այն է, ինչպես մարմինն առանց հոգու:
Զինվե՛նք գիտելիքով: Գիտելիքով զինված մարդը անպարտելի է»:
Տեսնել էր պետք երեխաների ոգևորությունն ու իմացությունը հայրենիքի, բանակի, գրքի ու գիտելիքի մասին: Մեկը մյուսին հաջորդում էին հայրենասիրական բանաստեղծությունները, իսկ փոքրիկ բեմադրությունը՝ Համլետի, Մացոյի, Վանի, Յուրիի, Էդիկի մասնակցությամբ, շատ հուզիչ էր:
Միջոցառման ընթացքում Դևիդը, Գայանեն, Էլիզան, Ժենյան, Անգելինան ներկայացրեցին Հայոց բանակի կազմավորման փուլերը: Միջոցառման ընթացքում Ռուդիկը հանդես եկավ զինվորական երդմամբ: Միլենան, Կարինկան, Անին, Մերին ներկայացան գեղեցիկ պարային ելույթներով: Իսկ Սեդան միջոցառումը ամփոփեց խրոխտ, ոգևորիչ ասմունքով:
Ներկաները դահլիճից հեռացան՝ իրենց հետ տանելով մի շատ կարևոր պատգամ.
…հավաքվե՛լ է պետք, ապրե՛նք հավատով ու հայրենասիրությամբ, անկախության պատի ամրությունը կախված է բոլորից: Հաճախ պատմել սերունդներին մեր զինվորների քաջարի ու խիզախ դրվանգների մասին՝ վերցնելով նրանց պատգամը՝ ծնունդ տալ նոր հերոսների, ովքեր ավարտին կհասցնեն նրանց անավարտ թողած գործը:
Գրադարանում բացված է ցուցահանդես՝ նվիրված Հայոց բանակի 32_ամյակին՝ «Հայոց բանակի երթուղին» խորագրով:
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/2.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/3.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/4.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/5.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/6.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/7.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/8.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/9.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/11.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/12.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/13.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/14.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/15-1.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/16.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/17.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2024/01/18.jpg)