#ԱՎԵՏԻՔ_ԻՍԱՀԱԿՅԱՆ_148

Ա՛խ, ինչքա՜ն, ինչքա՜ն, կուզեի լինել

Զինվոր հասարակ.

Հայության բոլոր ոսոխների դեմ կռվեի անդուլ

…………………………………………………………….

Եվ հուր վրեժով

Զարկեի դարե՛ր, զարկեի դարե՛ր,

Եվ բյուր վերքերով

Ընկնեի վսեմ պարիսպների տակ.

Ամեն մի ժողովուրդ ունի իր ռեալ ներկան, ռեալ հայրենիքը և բացի դրանից նա ունի իր երազանքների, տենչանքների շողշողուն հայրենիքը. նա ուզում է տեսնել ավելի հարուստ, ավելի լրիվ հայրենիք, ավելի երջանիկ, իր բաղձանքները կենսագործած հայրենիք, իր երազած ապագան: Առանց այդ երազի ժողովուրդները, հատկապես քանակով փոքր ժողովուրդները, չեն կարող ապրել:

Ավ. Իսահակյան

Հայ գրականության դժվար պատմության մեջ քչերին է վիճակվել այնպիսի մեծ կյանք, ինչպիսին վիճակվեց Ավետիք Իսահակյանին:

Միշտ, իր երկար ու ձիգ կյանքի բոլոր տարիների, բոլոր օրերի ընթացքում պոետը նախանձելի հավատարմություն է ունեցել սեփական նկարագրին, սեփական մարդկային էությանը, բացառիկ հավատարմություն, որ Վարպետի սիրած Գյոթեն համարում էր մեծ անհատների բացառիկ հատկանիշը՝ նրանք «համարձակություն ունեն լինելու այնպիսին, ինչպիսին իրենց ստեղծել է բնությունը»:

Ավետիք Իսահակյանը այդ մեծ անհատներից էր, որին վերապահված էր կյանքի ուսուցիչ, արվեստի վարպետ, հայրենասիրության ոգի լինելու պատիվը:

Լ. Հախվերդյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով