ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը(Armsig) այս տարի անցկացվեց «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում սեպտեմբերի 15-ից 16-ը:

Armsig-ը ամենամյա դասընթացների շարք է, որի հիմնական նպատակն է.

▪️համացանցում անվտանգ գործելու գիտելիքների տրամադրումը

▪️անհրաժեշտ հմտություններ զարգացնելը

▪️ինտերնետում հայկական համայնքի ընդլայմանը նպաստելը

Դասընթացներն ու քննարկումները վարեցին ՏՏ ոլորտի հայտնի մասնագետները և փորձագետները:

Հագեցած երկօրյա օրակարգը օգնեց մասնակիցներին է՛լ ավելի ճիշտ օգտվելու համացանցից, զարգացնելու ինտերնետ գրագիտությունը, ինտերնետէկոհամակարգի պատմությունը, զարգացումներն ու տենդենցները, պահպանելու կիբերհիգիենիան, կիբերանվտանգությունը:

Շնորհակալություն ենք հայտնում

«Ինտերնետ Հայաստան» ՀԿ_ին,

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի ողջ անձնակազմին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով